Կապուտիկյանի մասին
Սիլվա Բարունակի Կապուտիկյանը ծնվել է 1919 թ. հունվարի 20-ին Երևանում` Վանից գաղթած և Երևանում ընտանիք կազմած տարագիրների հարկի տակ: Հայրը` Վանում ճանաչված դաշնակցական գործիչ, ուսուցիչ և խմբագիր Բարունակ Կապուտիկյանը, մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ խոլերայի համաճարակից: Ապագա բանաստեղծուհինմեծացել է մոր և տատի խնամքի տակ, ունեցել դժվար մանկություն, հիշողություններ ամբարել գաղթականներով բնակեցված իրենց թաղից:1937 թթ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի ցուցադրական (այժմ` Նիկոլ Աղբ ալյանի անվան) դպրոցը:1933 թ. դեկտեմբերի 24-ին “Պիոներ կանչ” թերթում լույս է տեսել նրա 1-ին բանաստեղծությունը`“Պատասխան Թումանյանին” վերնագրով:1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:1949-50 թթ. սովորել է Մոսկվայում, ավարտել Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացը:1941 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ էր:1948 թ. ընդունվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերը:1945 թ. լույս է տեսել “Օրերի հետ” բանաստեղծությունների 1-ին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով:1952 թ. “Իմ հարազատները” բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թ.` ՀԽՍՀ պետական մրցանակներին, նույն թվականին ստացել նաև իտալական “Նոսիդիե” կոչվող գրական մրցանակը:Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն` հայերեն, ռուսերեն, նախկին ԽՍՀՄ շատ ժողովուրդների լեզուներով:1962 թ.-ից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի երկրների, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել ուղեգրություններում, որոնցից բացառիկ են “Քարավանները դեռ քայլում են”, “Խճանկար հոգու և քարտեզի գույներից”, “Քարավանները հեռանում են”, “Իմ կածանը աշխարհի ճանապարհներին” գրքերը, որոնք թարգմանվել են այլ լեզուներով:Ուշագրավ են նաև Կապուտիկյանի կատարած բանաստեղծական արժեքավոր թարգմանությունները ռուս, անգլիացի, ամերիկացի, ֆրանսիացի, իսպանացի, գերմանացի, նորվեգացի, ուկրաինացի, լիտվացի, պարսիկ հեղինակներից:Կյանքի վերջին տարիներին Կապուտիկյանը մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում: Այս ժանրի նրա գործերն ամփոփված են “Իմ ժամանակը”, “Չեմ կարող լռել”, “Վերջին զանգ” գրքերում, իսկ 1997 թ. լույս տեսած “Էջեր փակ գզրոցներից” վերնագրով 700 էջանոց գիրքը մի ինքնատիպ հաշվետվություն է երկրի հասարակական կյանքին բերած իր սեփական մասնակցության մ ասին:Կապուտիկյանը Խորհրդային Միության, Հայաստանի Հանրապետության, Աջարիայի Ինքնավար Հանրա պետության պետական, Ավ. Իսահակյանի անվան, իտալական “Նոսիդե” գրական մրցանակների դափնեկիր է: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին,1998 թ. Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել “Տարվա կին” տիտղոսը:Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, որոնցից են երկու “Պատվո նշան”, “Աշխատանքային կարմիր դրոշի”, “Ժողովուրդների բարեկամության”, “Հոկտեմբերյան հեղափոխության” շքանշանները, ԼՂՀ “Մայրական ե րախտագիտություն” մեդալը:Կապուտիկյանը նաև եղել է`ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ,Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահու
թյան անդամ,ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,“Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության”, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ:Ընտրվել է`ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր,ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ:Մահացել է 2006 թ. օգոստոսի 25-ին: Գերեզմանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում , որտեղ ամեն տարվա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կազմակերպվում է նրա անվան պոեզիայի օր:2009 թ. հունվարի 20-ին ի նշանավորումն ՍիլվաԿապուտիկյանի ծննդյան 90-ամյակի ՀՀ կառավարության որոշմամբ նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը (հասցեն` Երևան, Ս. Կապուտիկյան փողոց (սկ իզբը` Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից), շ. 1, 2-րդ մուտք, 4-րդ հարկ, բն. 26):
Խոսք` Ս.Կապուտիկյանի
Երաժշտությունը` Լ.Սարիբեկյանի
Կատարում է Լ.Սարիբեկյանը
Արփեն Մովսիսյան
Վահան Կարապետյան
ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈւՆ
Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի։
Ու թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
— Լսի՛ր, որդիս, պատգամ որաես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Բա՛ց շուրթերդ, խոսի՜ր, անգի՛ն,
Ժիր դայլայլի՜ր, ի՛մ սիրասուն,
Թող մանկանա՛ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահի՛ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
Ու ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի՛ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո՛ւր քաշեն մորդ վրա.
Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո՛րդ անգամ մտքից հանես,
Քո մա՜յր լեզուն չմոոանա՛ս...
1944 թ.
-
Շատ սիրելի Սիլվային.
Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի,
չլիներ քո պոեզիան … շատ խավար կլիներ մեր երկիրը:
Ապրիր, ստեղծիր, եղիր հավատարիմ մեր ժողովրդի իղձերին:
Սրտի բոլոր ջերմությամբ …ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
20.01.55թ., Երևան




















